00:00:00

Լուկաշենկոն կոչ է արել «ուրիշից գազ և նավթ խնդրելու փոխարեն» ավելի ակտիվ օգտագործել վառելիքի տեղական տեսակները

18:01, 13 հունիս 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը ստիպված է ուրիշ երկրներից նավթ և գազ խնդրել, այն դեպքում, որ կարող է վառելիքի տեղական տեսակները, մասնավորապես՝ բնափայտի մնացորդներն ու թեփն առավել մեծամասշաբ օղակներում օգտագործել և դրանից ավելի շատ օգուտ ստանալ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Պոլոցկում տեղի ունեցած նիստի ժամանակ նախագահի արած հայտարարությանը։ Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն հագամանքի վրա, որ բնափայտի մնացորդները բառացիորեն ամեն տաղ կան, իսկ իրենք ուրիշներից բնական գազ ու նավթ են խնդրում։ «Հենց սա է պետք օգտագործել, Վիտեբսկի մարզում արդեն սովորել են դա անել։ Այս փորձը պետք է ամբողջ երկրով մեկ տարածել, քանի որ արդեն փչացող փայտի պաշարն այսօր առավել քան մեծ է»,- նկատել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ Վիտեբսկի մարզում անհրաժեշտ գործարանները շատ արագ են կառուցվել, ու վառելանյութի արտադրություն սկսել։ Ավելի վաղ Լուկաշենկոն խոստացել էր վառելիքի տեղական տեսակներն առավել ակտիվորեն օգտագործելու դեպքում ներկրվող գազի ծավալը և էներգակիրների թիվը նվազեցնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր