00:00:00

Հրանտ Դինքի կնոջն ու փաստաբանին մահվան սպառնալքիներ ուղարկած 2 անձանց սպառնում է մինչեւ 26 տարի ազատազրկում

17:41, 13 հունիս 2020 Աշխարհ

Հրանտ Դինքի հիմնադրամի էլփոստի հասցեով ուղարկված մահվան սպառնալիքների գործով մեղադրական եզրակացությունն արդեն պատրաստ է։ Ինչպես տեղեկացնում է  թուրքական NTV–ն, դատախազությունը Հրանտ Դինքի հիմնադրամի հասցեով սպառնալիքներ ուղարկած Հուսեյին Աթեշի համար պահանջել է 26 տարի, իսկ Էրսին Բաշքանի համար՝  8 տարի եւ 9 ամիս ազատազրկում։ Նշենք, որ մայիսի 27–ին Հրանտ Դինքի հիմնադրամը հայտնել էր, որ մահվան սպառնալիքներով նամակ է ստացել, որտեղ հատկապես նշվել է Դինքի այրու՝ Ռաքել Դինքի եւ փաստաբանի անունները։ Ոստիկանությունը մեկ օր անց հայտնաբերել էր նամակն ուղարկողներին եւ ձերբակալել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր