00:00:00

Վանաձորում 29-ամյա տղամարդը ընկել է գետը․ նրան դուրս են բերել փրկարարները

13:08, 13 հունիս 2020 Իրավական

Նախօրեին Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի վերջնամասում քաղաքացին գետն է ընկել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Հունիսի 12-ին, ժամը 21:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի վերջնամասում քաղաքացին ընկել է գետը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Վանաձոր գետից դուրս են բերել Սարգիս Կ․-ին (ծնված 1995 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ։ Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր