00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ

16:18, 13 հունիս 2020 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումը, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնումը։
Լիահույս եմ, որ պատմական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ համալրվելով տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ունեցող և ապագային միտված նոր ծրագրերով: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31