00:00:00

2019 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմի ավտոպարկը կրճատվել է գրեթե 50 տոկոսով. պաշտոնյա

23:09, 12 հունիս 2020

2018 թվականին Հայաստանի վարչապետի տնօրինության տակ գտնվել է 90 ավտոմեքենա: Այդ մասին այսօր՝ հունիսի 12-ին հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ընդ որում՝ 2019 թվականին ավտոմեքենաների քանակը կրճատվել է 44 միավորով: «Կրճատվել է նաեւ 30 վարորդ: Արդյունքում հաջողվել է տնտեսել 65 մլն. դրամ»,-հայտնել է Աղաջանյանը: Միեւնույն ժամանակ դեռեւս մնացած 46 ավտոմեքենաներից ծառայողական նպատակով օգտագործվում է միայն 7-ը: «Մնացած մեքենաները ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ են, որոնք, ըստ էության, չեն օգտագործվում ամենօրյա ռեժիմում»,-ընդգծել է պաշտոնյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր