00:00:00

ՀՀ կրթության և ՔՏՀԱ տեսչական մարմինները մշտադիտարկումներ են անցկացրել Նոր Նորք վարչական շրջանում

22:58, 12 հունիս 2020

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի գլխավորությամբ հունիսի 12-ին տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում: Ուշադրության կենտրոնում են եղել մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը: Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումները շարունակական բնույթ են կրում, որի ընթացքում  նաև տրամադրվում են խորհրդատվություն և  տրվում համապատասխան ցուցումներ : Խախտումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն: ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները  ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ  վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են կատարել Նոր Նորք վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Հունիսի 12-ին իրականացված մշտադիտարկման և վերահսկողության ընթացքում Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում բազմաթիվ տրասնպորտային միջոցներ: Կանոնավոր երթուղիներում շահագործվող գերբեռնված ուղևորափոխադրում թույլ տված  տրանսպորտային միջոցների, ինչպես նաև առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, իսկ ուղևորներն իջեցվել են։ Հայտնաբերվել են  նաև պարետի կողմից տրված անվտանգության կանոնների և ցուցումների այլ խախտումներ և թերություններ՝ կապված միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցման, առանց ձեռնոցի վարորդի, ախտահանիչ հեղուկի բացակայութան հետ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում գրանցվել են հետևյալ խախտումները. վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի և առանց ձեռնոցի վարորդ։ Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, բոլոր վարորդների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ խստագույնս պահպանելու սահմանված անվտանգության նորմերը։ Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության հետ իրականացնում են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հանրային  տրանսպորտի անվտանգ գործունեությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր