00:00:00

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը վարակվել է կորոնավիրուսով

22:47, 12 հունիս 2020 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը ՝ Ելենան, վարակվել է կորոնավիրուսով և անցնում է ամբուլատոր բուժում։ Ուկրաինայի առաջնորդի և երեխաների COVID-19-ի թեստի արդյունքները բացասական են, ասվում է պետության ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ: Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ ինքը ցանկանում է վարակվել կորոնավիրուսով, որպեսզի մարդկանց իր օրինակով ցույց տա, որ «սա ժանտախտ չէ»: «Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Ելենա Զելենսկայայի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է: Առաջին տիկինը իրեն լավ է զգում և չունի հիվանդության որևէ ախտանիշ: Այժմ Ելենա Զելենսկայան գտնվում է ամբուլատոր բուժման մեջ՝ մեկուսացված ընտանիքի մյուս անդամներից: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և նրանց երեխաների թեստի արդյունքները բացասական են», - ասվում է  հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր