00:00:00

Հայ և վրացի մասնագետներն առցանց հանդիպմանը ներկայացրել են COVID-19-ի դեմ պայքարի փորձը

22:03, 12 հունիս 2020

Հայ-վրացական համագործակցության շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և առողջապահության նախարարության և համակարգի մի շարք մասնագետներ մասնակցել են առցանց հանդիպման Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի և նրա տեղակալների, վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Խաթունա Զախաշվիլիի, Առողջապահական քաղաքականության բաժանմունքի պետ Եկատերինե Ադամիայի  և այլ  մասնագետների հետ: Կողմերը մանրամասն ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ներկայումս տիրող իրավիճակը, քննարկել են համաճարակի դեմ պայքարում երկու երկրի հանրային առողջության վերաբերյալ մի շարք կարևորագույն հարցեր: «Գործընկերները փորձի փոխանակման նպատակով  կիսվել են համավարակի դեմ պայքարում իրենց քայլերով, ներկայացրել COVID-19-ի բուժման նպատակով կիրառվող իրենց մեթոդներն ու մոտեցումները, մշակված ուղեցույցները և այլն: Վրացական կողմը ներկայացրել է, որ թեստավորումներն իրականացվում են 18 լաբորատորիայում` հետագայում դրանց թիվը հասցնելով 24-ի: Վերջիններիս տվյալների համաձայն` օրական կատարվում են 1400-1500 թեստավորում: Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների բուժման համար հակաբիոտիկներ նշանակելու սկզբունքը, ինչպես նաև տրիաժի` ընդունման, ախտորոշման և տեղափոխման մեխանիզմներն ու մոտեցումները: Գործընկերները հույս են հայտնել, որ ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի պատվով հաղթահարել այս մարտահրավերը»,- շված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր