00:00:00

Apple-ը 100 մլն դոլար կներդնի ռասայական անհավասարության դեմ պայքարի համար

20:37, 12 հունիս 2020 Աշխարհ

Ամերիկյան Apple ընկերությունը ռասայական հավասարության և արդարության գաղափարները խթանող ծրագրեր է մշակել, որը նպատակ ունի ընդլայնել այլ ռասայի ներկայացուցիչների՝ կյանքի տարբեր ոլորտներում ներգրավվածությունը։ Այս մասին ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտնել է Twitter-ի իր էջում։
Կուկը հավելել է, որ նոր նախաձեռնության համար ընկերությունը մտադիր է 100 մլն դոլար հատկացնել։ Apple-ը պլանավորում է ընդլայնել սևամորթների գլխավորած ընկերությունների հետ աշխատանքը և մեծացնել բիզնես-գործընկերների շրջանում աֆրոամերիկացիների ներկայացուցչականությունը: Բացի այդ, ընկերությունը մտադիր է ընդլայնել համագործակցությունը քոլեջների և համալսարանների հետ, որտեղ առավելապես սովորում են աֆրոամերիկացի ուսանողները, և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ընկերության ներսում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվն ավելացնելու համար: Ռասայական հավասարության և արդարության ծրագիրը կգլխավորի Apple-ի շրջակա միջավայրի, քաղաքականության և սոցիալական նախաձեռնությունների հարցերով փոխնախագահ Լիզա Ջեքսոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր