00:00:00

Հանրային աղմուկից հետո «Իմ քայլ»-ը կքննարկի Ֆիրդուսի թաղամասի հարցը

20:05, 12 հունիս 2020

Երևանի 33-րդ (#Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով, ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ կգումարվի։ Այս ամսին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա ամսնավորապես նշել է. «Երևանի 33-րդ (#Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով,հունիսի 13-ին, ժամը 14։00-ին կգումարվի Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստ։ Արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։ Նիստն առցանց կհեռարձակվի ուղիղ եթերով` Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ֆեյսբուքյան էջով: Ելնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրությունից` խնդրում ենք նիստին հետևել առցանց»: Հիշեցնենք, որ 2 օր առաջ  քաղաքացիական ակտիվիստներին հաջողվել է ժամանակավորապես կասեցնել Ֆիրդուսի 19-րդ դարավերջի կառույցի քանդման աշխատանքները։  Հարեւանությամբ  գտնվող  շենքն օրերս  քանդվել էր։   Տարածքը նախորդ իշխանության օրոք ճանաչվել է հանրային գերակա շահ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր