00:00:00

Կորոնավիրուսի թեստերի քանակը հնարավորինս կավելացնենք. Փաշինյան

14:49, 12 հունիս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնարավորինս կավելացվի կորոնավիրուսի թեստերի քանակը, սակայն պետք է հասկանալ, որ հնարավորություններն անսահմանափակ չեն: Փաշինյանն այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանի հարցին: «Երեկ արել ենք 2 297 թեստ, սա մեր հնարավորությունների գրեթե եզրն է: Հիմա նաև մասնավոր լաբորատորիաներն են թեստավորում անում: Թեստերի քանակը հնարավորինս կավելացնենք, բայց անսահմանափակ չեն հնարավորությունները»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ վարակի տարածման տեմպը գցելու համար պետք է բոլորն իրենց վերաբերվեն, որպես կորոնավիրուսի վարակակրի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր