00:00:00

Օպերատիվ ծառայությունները կգտնեն այն մարդկանց, որոնք տարածում են՝ կորոնավիրուսը սուտ է, միֆ է. Փաշինյանի հանձնարարությունը

12:17, 12 հունիս 2020

Այսօր կառավարությունն արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրության երկարաձգման հարցը: Մինչ օրակարգին անցնելը՝ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նախորդ օրն իրականացվել է 2297 հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 628 նոր դեպք, 173 մարդ էլ առողջացել է, 13 մարդ՝ մահացել: Փոխնախարարի խոսքով, ունենք կորոնավիրուսով վարակված մոտ 7 հազար քաղաքացիներ, որոնք մեկուսացված են եւ գտնվում են տնային հսկողության տակ. «Մնացած 1800-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում: Դրանցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում եւ 23 հոգու միացված է արհեստական շնչառական ապարատ»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ նշելով, որ այդ թվերը արտացոլում են այն պատկերը, թե 7-ից 14 օրվա ընթացքում ինչպես են պահվել հակահամաճարակային կանոնները. «Մի քանի օր պոզիտիվ ազդակներից հետո, մենք նկատում ենք, որ, երբ թվերի որոշակի նվազում է տեղի ունենում, մենք հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք արձանագրում, սա լուրջ խնդիր է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր