00:00:00

Արտակարգ դրությունը կերակարաձգվի մինչեւ հուլիսի 13-ը. կառավարությունը ընդունեց որոշումը

11:45, 12 հունիս 2020

Կառավարությունն այսօր՝ հունիսի 12-ի իր արտահերթ նիստում որոշում կայացրեց մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգել արտակարգ դրության տռեժիմը: Ըստ այդմ, այն կտեւի մինչեւ հուլիսի 13-ը ժամը 17-ը: Կառավարության որոշումից հետո այսօր այն կներկայացվի Ազգային ժողովի հատուկ նիստում: Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամկետն ավարտվում էր հունիսի 13-ին: Իսկ առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի 16-ին: Սահմանափակումները մնում են ուժի մեջ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանված լինելու դեպքում, այդ երկրներից ժամանող անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման: Արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշման նախագիծը ԱՅՍՏԵՂ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր