00:00:00

Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 15 հազարից. մեկ օրում 612 նոր դեպք է գրանցվել. կա 17 մահ

11:02, 12 հունիս 2020

Հայաստանում հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 612 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսի 15281 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 77656 (մեկ օրում արվել է 2267 թեստավորում): Փաստացի այս պահին բուժվում է 9298 անձ (ավելացել է 422-ով) Վերջին տվյալներով ապաքինվել է 5639 անձ` վերջին մեկ օրում 173 անձ: Ընդհանուր առմամբ, 258 պացիենտ մահացել է (ավելացել է 13-ով): Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր