00:00:00

Եգիպտոսը կթույլատրի զբոսաշրջիկների մուտքը երկիր հուլիսի 1-ից

23:23, 11 հունիս 2020 Աշխարհ

Եգիպտոսը կթույլատրի կորոնավիրուսից առավել քիչ տուժած երկրների քաղաքացիների մուտքը երկիր հուլիսի 1-ից, հաղորդում է AP-ը: Մարտին Եգիպտոսը դադարեցրել էր միջազգային չվերթներն ու փակել ռեստորանները, հյուրանոցներն ու սրճարանները: Բացվող շրջաններն են՝ հարավային Սինայ, որտեղ գտնվում են Շարմ էլ Շեյխ եւ Դահաբ հանգստավայրերը, եւ Կարմիր ծովի նահանգը, որտեղ գտնվում են Հուրգադա եւ Մարսա Ալամ հանգստավայրերը, ինչպես նաեւ Մարսա Մատրուհը Միջերկրական ծովում: Պանդեմիայի պատճառով փակվել էր տուրիստական սեկտորը, որը կազմում է ՀՆԱ 5 տոկոսը: Եգիպտոսը հայտնել է նաեւ հաջորդ 2 շաբաթվա ընթացքում որոշ սահմանափակումների թուլացման մասին: Մոտ 100 մլն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 38 284 եւ մահվան 1342 դեպք:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր