00:00:00

Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, Վարդաշեն ՔԿՀ-ում էլ 9 դեպք է գրանցվել. Վարդեւանյան

13:03, 11 հունիս 2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդեւանյանը պաշտոնապես հայտարարում է, որ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք եւ պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում եւ երկու աշխատակցի թեստի արդյունքները դրական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Վարդեւանյանը։ Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի գործընկերներ, մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք եւ պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում եւ երկու աշխատակցի թեստի արդյունքները դրական են: Հիշում եք չէ ոմանք պնդում էին, որ չկա վարակ ՔԿՀ-ներում եւ հատկապես Երեւան-Կենտրոնում: Երեւան-Կենտրում ՔԿՀ ում երկու հաստատված դեպք արդեն առկա է՝ պաշտոնապես...: Վարդաշեն ՔԿՀ-ում 9 դեպք է գրանցվել, չծանրաբեռնեմ այլ ՔԿՀ-ներում եւս արձանագրված դեպքերով: Այս պայմաններում, երբ առնվազն ռիսկային խմբում գտնվող անձանց մասով րոպե շուտ չի փոփոխվում կալանավորումը, դրանով իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում, այլ ոչնչացնում են իրավունքի գերակայությունը...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր