00:00:00

Նոր որոշում. ՀՀ ոստիկանության Մոսկովյան փողոցի շենքը կօտարվի մրցույթով. Շենքի տեսքը չի կարող փոխվել

12:15, 11 հունիս 2020

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում որոշեց թույլատրել Պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երեւան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքը եւ դրա օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 0.067667 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով: Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը որոշել է օտարման ներկայացնել այդ գույքը: «Արժեքը 100 տոկոսի չափով պետք է լինի որպես մեկնարկային գին՝ 1 294 090 800 դրամ»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Սա ծրագրով է օտարվում, այսինքն ոչ թե միայն պետք է ձեռք բերելու ցանկություն լինի, այլ նաեւ բովանդակությունը գործարքի անբաժանելի մաս  է համարվում: Կառավարությունը սպասում է առաջարկների, ծրագրերի»: Այսինքն հստակ նշված է լինելու, թե ինչը կարելի անել շինարարության ընթացքում, ինչը ոչ, դրա մեջ մտնում է նաեւ շենքի հարկայնությունը, նպատակը եւ այլն: Շենքի արտաքին տեսքի միջամտություններ չեն կարող լինել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր