00:00:00

Այսօրվա մեր կարգապահությունը իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո. Փաշինյան

11:42, 11 հունիս 2020

Այսօրվա մեր 100-տոկոսանոց կարգապահությունը իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը: Վարակման դեպքերի 95 տոկոսը հետեւանք է գործող կանոնները չպահպանելու: Այսինքն կամ դիմակ չեն կրել, կամ սոցիալական հեռավորություն չեն պահպանել, կամ ձեռքերը պարբերաբար չեն ախտահանել, կամ երեքը միասին»,-ասաց նա: Փաշինյանը նկատեց, որ վերջին շրջանում լուրջ խնդիր են դառնում հուղարկավորությունների, հոգեհանգիստների ժամանակ կանոնների չպահպանումը. «Այստեղ մեծ դեր ունեն ՏԻՄ մարմինները, որոնք ամեն նման դեպքում՝ պետք է հաղորդակցությանմեջ մտնել քաղաքացիների հետ, նրանց ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը: Հաջորդ խնդիրը «ընդհատակյա» հարսանիքներն են: Շատ կարեւոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին»: https://www.youtube.com/watch?time_continue=20&v=1GY4eDwC77k&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր