00:00:00

Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 4 քաղաքացու մոտ

15:44, 11 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի: Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, հաղթարել է 43 քաղաքացի: Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր