00:00:00

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չխառնվել միջկորեական հարաբերություններին

11:24, 11 հունիս 2020 Աշխարհ

ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին կոչ է անում չխառնվել ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ հարաբերություններին, քանի որ Վաշինգտոնն «իրավունք չունի դա անել»: Այս մասին հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ): «ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ հարաբերությունները ներքին խնդիր են եւ վերաբերում են միայն մեր ժողովրդին, ոչ ոք իրավունք չունի դրանց միջամտել»,- մեջբերում է գործակալությունը ԿԺԴՀ արտգործնախարարության հայտարարության հայտարարությունը: ԿԿՀԳ-ի փոխանցմամբ՝ Փհենյանը քննադատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, որում ԿԺԴՀ-ի իշխանություններին կոչ է արվել վերականգնել համագործակցությունը Կորեայի Հանրապետության հետ: ԿԿՀԳ-ն երեքշաբթի հայտարարել էր, որ Փհենյանը շուտով կարգելափակի Կորեայի Հանրապետության հետ կապի բոլոր գծերը՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի հասարակական կազմակերպությունների կողմից Հյուսիս հակակառավարական քարոզչական թռուցիկների ուղարկելուն: Ըստ Հարավային Կորեայի միավորման նախարարության՝ ԿԺԴՀ-ն այս ֆոնին երեքշաբթի առավոտից անտեսում է Հարավային Կորեայի ներկայացուցիչների հեռախոսազանգերը Կեսոն քաղաքում գտնվող միջկորեական կապի գրասենյակ: Կորեայի Հանրապետության պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հարավկորեական զինվորականները չեն կարողացել կապվել նաեւ ԿԺԴՀ Գերագույն հրամանատարության ներկայացուցիչների հետ երկու հեռախոսային գծերով: Հաղորդակցման այս ուղիները սովորաբար օգտագործվում են սահմանային տարածքում զինված միջադեպերը կանխելու եւ անվտանգության խնդիրներն արագ լուծելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր