00:00:00

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց է, որից չի զեկուցվում 36-ը, 1 հարց գաղտնի է (ուղիղ)

11:03, 11 հունիս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 36-ը չի զեկուցվում, եւս 1 հարց գաղտնի է: Նշենք, որ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստը վարում է կառավարության շենքից: Նախորդ նիստը նա վարել է իր առանձնատնից, քանի որ վարակակիր էր եւ ինքնմեկուսացած էր: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. -              Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին, -              «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանն օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին, -              «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, -              «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման թիվ 5222-ԱՄ համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցները սեփականության իրավունքով հանձնելու մասին, -              «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1785-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N 542-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին, -              Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին եւ այլ հարցեր: https://www.youtube.com/watch?v=wmbTooSB5zQ&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր