00:00:00

Չինաստանն անհեթեթ է անվանել ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը

03:58, 11 հունիս 2020 Աշխարհ

Չինաստանն անհեթեթ է անվանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարություն, որում նա մեղադրել է HSBC-ին Հոնկոնգի անվտանգության մասին օրենքն աջակցելու համար, հաղորդում է AFP-ը: Նախօրերին Պոմպեոն զգուշացրել է Չինաստանից բիզնեսի չափից դուրս կախվածության մասին այն բանից հետո, երբ անցած շաբաթ բրիտանական բանկային հսկան՝ HSBC-ն, հրապարակել է բանկի ասիական ներկայացուցիչ Պիտեր Վոնգի լուսանկարը, որը ստորագրել է օրենքն աջակցող խնդրագիրը: «Պեկինի ագրեսիվ պահվածքը ցույց է տալիս, որ երկրները պետք է խուսափեն Չինաստանից չափից դուրս տնտեսական կախվածությունից եւ պաշտպանեն իրենց ենթակառուցվածքը Կոմունիստական կուսակցության ազդեցությունից»,-ասել էր Պոմպեոն: Պեկինում այդ հայտարարությունն անհեթեթ են անվանել: ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Խուա Չունինն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել տարաձայնություններն ու խնդիրներ առաջացնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր