00:00:00

Նախագահ. Լեհաստանում նույնասեռական ամուսնություններ չեն լինի

22:40, 10 հունիս 2020 Աշխարհ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վստահեցրել է, որ երկրում նույնասեռական ամուսնություններ չեն լինի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ընտանիքի ինստիտուտի պաշտպանությունը մեծ նշանակություն ունի պետության նորմալ գործունեության եւ կայունության համար: Ընտանիքը կնոջ եւ տղամարդու միությունն է մեր սահմանադրության նորմերի համապատասխան»,-ասել է նա: Նա նաեւ հայտարարել է, որ թույլ չի տա միասեռական զույգերի կողմից երեխաների որդեգրումը:
Լեհաստանում հունիսի 28-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն: «Իրավունք եւ արդարություն» իշխող կուսակցությունը երկրորդ ժամկետով առաջադրել է Դուդայի թեկնածությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր