00:00:00

Սինգապուրում մեկնարկում են COVID-19-ի դեմ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները

18:11, 10 հունիս 2020 Աշխարհ

Սինգապուրի գիտնականները սկսում են կորոնավիրուսի դեմ TY027 իմունային դեղամիջոցի կլինիկական փորձարկումները: Այդ մասին այսօր հաղորդել են Tychan մշակող ընկերությունից, հայտնում է Корреспондент-ը: «Հետազոտությունների առաջին փուլին, որը կտևի վեց շաբաթ, կմասնակցի 23 առողջ մարդ»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելին, եթե առաջին փուլը հաջողված համարվի, հաջորդ քայլը կլինի ավելի մեծ թվով կամավորների ներգրավումը փորձերին, այդ թվում նաև կորոնավիրուսով վարակվածներին: Նոր դեղամիջոցը հիմնված է լաբորատոր պայմաններում ստեղծված մոնոկլոնալ հակամարմինների վրա, որոնք ի վիճակի են ներգործել SARS-CoV-2-ի վրա: «Դեղամիջոցը կարող է օգտագործվել նաև վարակիչ հիվանդությունների լայն շրջանակի դեմ պայքարի համար, ներառյալ՝ որպես կանխարգելիչ միջոց»,- ասել է Սինգապուրի Ազգային համալսարանին կից բժշկական դպրոցի պրոֆեսոր Օի Ն Ինը և ավելացրել, որ «եթե ուսումնասիրությունները հաջող ավարտ ունենան, ապա TY027-ն կարող են օգտագործել այն մարդիկ, որոնք աշխատավայրում ունեն լայն սոցիալական կապեր, ինչպես նաև ճանապարհորդները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր