Հունաստանը եւ Իտալիան Միջերկրածովում լարվածության ֆոնին ծովային սահմանների մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է AP-ը:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ համաձայնագիրը, որը ստորագրվել է Աթենք Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի այցի ժամանակ, լուծել է 40-ամյա խնդիրը:
«Այսօր լավ օրե է Հունաստանի, Իտալիայի, Եվրոպայի եւ ողջ Միջերկրածովի համար»,-ասել է Միցոտակիսը՝ հավելելով, որ գործարքը համապատասխանում է միջազգային իրավունքին եւ ծովային իրավունքի հարցով ՄԱԿ կոնվենցիային: