00:00:00

Զելենսկին հայտարարել է, որ ցանկացել է վարակվել կորոնավիրուսով, որպեսզի սեփական օրինակով ցույց տա մարդկանց, որ «դա ժանտախտ չէ»

17:32, 09 հունիս 2020 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկացել է վարակվել կորոնավիրուսով, որպեսզի սեփական օրինակով ցույց տա մարդկանց, որ «դա ժանտախտ չէ»։
«Ցանկանում էի իմ օրինակով այս փուլն անցնել, որ մարդկանց համար ավելի հեշտ լիներ․․․Առաջարկեցի մերոնց․ «Եկեք ես հիվանդանամ, միանգամից ինքնամեկուսանամ Բանկովայայում (նախագահի նստավայր), նորմալ կհաղթահարեմ, որ մարդիկ հասկանան, որ սա ժանտախտ չէ, որպեսզի ընկճախտ չլինի։ Ամենասկզբում շատ սարսափելի մի պահ կար, երբ մարդիկ կարծում էին, թե բոլորս մահանալու ենք»,- ասել է Զելենսկին pravda.com.ua-ին: Նախագահը նաև հավելել է, որ իր ընտանիքն իրեն չէր ների նման քայլի գնալու համար։ «Կասեին, թե խելագար եմ և, իրականում, ճիշտ կլինեին»,- նշել է նա։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 27 856 դեպք, մահացել է 810, ապաքինվել՝ 12 412 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր