00:00:00

«Կորոնավիրուսը հաղթահարեցինք Աստծո շնորհիվ»․ Տանզանիայի նախագահը հայտարարել է, որ քաղաքացիների աղոթքների շնորհիվ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսը

15:27, 09 հունիս 2020 Աշխարհ

[caption id="attachment_257000" align="alignleft" width="300"] Tanzania's President John Magufuli addresses a news conference during his official visit to Nairobi, Kenya October 31, 2016. REUTERS/Thomas Mukoya[/caption] Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին հայտարարել է, որ քաղաքացիների աղոթքների շնորհիվ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսը, գրում է BBC-ն։
«Կորոնավիրուսը հաղթահարեցինք Աստծո շնորհիվ»,- Տանզանիայի մայրաքաղաք Դոդոմայի եկեղեցիներից մեկում հավատացյալներին ասել է Մագուֆուլին: Նա նաև բարձր է գնահատել մարդկանց՝ դիմակներ և ձեռնոցներ չկրելու որոշումը։ «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դավանանքների տանզանացիներին։ Մենք աղոթեցինք և ծոմ պահեցինք, որ Աստված փրկի մեզ համավարակից, որը խոցել է մեր երկիրը և ողջ աշխարհը։ Եվ Աստված պատասխանեց մեզ»,- հայտնել է նա։ «Ես վստահ եմ, որ շատ տանզանացիներ գիտեն, որ կորոնավիրուսը հաղթահարեցինք Աստծո շնորհիվ»,- ևս մեկ անգամ ընդգծել է նա, որն ուղեկցվել է ծափահարություններով և ուրախ բացականչություններով։ Նա նման ելույթ է ունեցել նաև անցյալ ուրբաթ՝ ուսուցիչների հետ կոնֆերանսի ժամանակ, ասելով, որ «կորոնավիրուսն ավարտված է»։ Ուսուցիչների հետ զրույցում նա կոչ էր արել մարդկանց չընդունել դիմակների և ձեռնոցների նվիրատվությունները, որոնք իրականում կարող են «օգտագործվել վիրուսի փոխանցման նպատակով»։ «Ես ուզում եմ կոչ անել ձեզ՝ տանզանացիներին, չընդունե՛ք դիմակների նվիրատվությունները, փոխարենը դոնորներին ասեք, որ նրանք գնան և օգտագործեն դրանք իրենց կանանց և երեխաների հետ», - հավելել է նա: Մագուֆուլին բազմիցս հայտարարել է, որ առողջապահության ճգնաժամը չափազանցված է, և կոչ է արել մարդկանց այցելել եկեղեցիներ և մզկիթներ, ասելով, որ աղոթքները «կարող են հաղթել» վիրուսը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր մտահոգությունն է հայտնել Covid-19 ճգնաժամի վերաբերյալ կառավարության ռազմավարության վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր