00:00:00

ԱՄՆ նոր պատժամիջոցներն ընդգրկել են իրանական ընկերության հարյուրավոր նավեր

15:17, 09 հունիս 2020 Աշխարհ

Ուժի մեջ են մտել դեռ կես տարի առաջ հայտարարված ԱՄՆ պատժամիջոցները իրանական IRISL (Islamic Republic of Iran Shipping Lines) տրանսպորտային ընկերության նկատմամբ: Ըստ Վաշինգտոնի՝ այս ընկերությունը մասեր է տեղափոխում, որոնք Իրանին օգնում են զանգվածային ոչնչացման զենք ստեղծել: «Այժմ Թեհրանի հետ համագործակցող կոմերցիոն եւ բեռնափոխադրման ոլորտի ներկայացուցիչները պետք է հանրապետություն ապրանքներ մատակարարելու այլ մեթոդներ փնտրեն»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ IRISL նավատորմը հարյուրից ավելի նավ ունի: 2018 թվականի նոյեմբերին Վաշինգտոնը խստացրել էր պատժամիջոցները Իրանի դեմ: Սեւ ցուցակում են հայտնվել ավելի քան 700 բանկ, ընկերություններ եւ անհատներ: Սահմանափակվել էր նաեւ իրանական նավթի մատակարարումը համաշխարհային շուկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր