00:00:00

Բեռլինում քննադատում են Գերմանիայից հազարավոր զինվորների դուրս բերելու մասին Թրամփի որոշումը

19:40, 08 հունիս 2020 Աշխարհ

Բեռլինում քննադատում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Գերմանիայից հազարավոր զինվորների դուրս բերման մասին: Թրամփը հրամայել էր 9.500 զինծառայողի դուրս բերել Գերմանիայից: «Դա բացարձակապես անընդունելի է, հատկապես, որ Վաշինգտոնում ոչ ոք չի բարեհաճել նախօրոք տեղեկացնել ՆԱՏՕ-ի իր դաշնակցին՝ Գերմանիային»,- Rheinische Post թերթին հայտարարել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունում տրանսատլանտյան համագործակցության համակարգող Փիթեր Բեյերը: Թրամփի որոշումից հետո Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել էր, որ զղջում է ամերիկացի զինվորներին Գերմանիայից դուրս բերելու կապակցությամբ՝ Բեռլինի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ «բարդ» անվանելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր