00:00:00

Անկարան Մոսկվայի հետ պայմանավորվել է Ս-400 ԶՀՀ երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ

19:29, 08 հունիս 2020 Աշխարհ

Անկարան ռուսական կողմի հետ սկզբունքային համաձայնության է հասել Թուրքիա Ս-400 ԶՀՀ եւս մեկ խմբաքանակի մատակարարման շուրջ, հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները: Դեմիրը մայիսի սկզբին հայտնել էր, որ Անկարան արդեն շարք է մտցրել Ռուսաստանից ձեռք բերած Ս-400 հակաօդային պաշտպանության որոշ տարրեր: Ընդ որում՝ պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարը նշել է, թե «չնայած մատակարարումների մասին համաձայնագրով նախատեսվում է, մասնավորապես, ուսուցում կամ տեխնիկական սպասարկում եւ աջակցություն», ռուսաստանցի մասնագետները Ս-400 համակարգերին ազատ հասանելիություն չեն ունենա: Դեմիրի խոսքով՝ «այդպիսի հասանելիություն կունենան միայն թուրքական ընկերություններն ու Թուրքիայի ՌՕՈՒ-ն»: Թուրքիան Ռուսաստանից գնել է Ս-400-ի չորս դիվիզիոն: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին «Ռոսօբորոնէքսպորտը» հայտնել էր, որ Ռուսաստանը պայմանագիրը ժամկետից շուտ է կատարել՝ Թուրքիա մատակարարելով Ս-400-ի բոլոր տարրերը, ներառյալ հրթիռները:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր