00:00:00

Վրաստանը որոշել է կորոնավիրուսի բուժման համար կրկին հիդրօքսիքլորոքին կիրառել

18:29, 06 հունիս 2020 Աշխարհ

Վրաստանը որոշել է կորոնավիրուսի բուժման համար կրկին հիդրօքսիքլորոքին կիրառել: Այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների, ՄԻԱՎ-ի եւ կլինիկական իմունալոգիայի կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն: «Պլակվենիլը» (հիդրօքսիքլորոքին) հակամալարիական դեղամիջոց է, որը չափավոր հակաբորբոքիչ ազդեցություն է գործում աուտոիմուն հիվանդությունների ժամանակ: Մայիսի 25-ին ԱՀԿ-ն հայտարարել է հիդրօքսիքլորոքինի կիրառման ժամանակավոր դադարեցման մասին: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այդ դեղամիջոցի կիրառումը ոչ միայն անարդյունավետ է, այլ նաեւ կարող է մեծացնել պացիենտի մահվան հավանականությունը: Միեւնույն ժամանակ, նշվում է, որ 3 ամսվա ընթացքում Վրաստանում հաջողությամբ կիրառել են դեղամիջոցը եւ պացիենտների մոտ որեւէ բարդություն կամ կողմնակի էֆեկտներ չեն գրանցվել: Ցերցվաձեի խոսքով՝ առաջատար փորձագետները կասկածում են «Պլակվենիլի» ոչ անվտանգության մասին եզրակացությունների ճշգրտությանը: Նա նշել է, որ դեղամիջոցը Վրաստանում կորոնավիրուսի դեմ կիրառվում մի քանի դեղամիջոցներից մեկն է: Նա վստահեցրել է, որ բոլոր պացիենտներին անհատական մոտեցում է ցուցաբերվում: Նրա խոսքով՝ կիրառվում են նաեւ «Ռիտոնավիր», «Տոցիլիզումաբ», ռեկոնվալեսցենտային պլազմայի կիրառում, պլազմաֆերեզ, հեմոդիալիզ: Ցերցվաձեն նաեւ նշել է, որ բուժման հարցում Վրաստանի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն «Պլակվենիլի» կիրառմամբ, այլ այնպիսի գործոններով, ինչպիսին է ինտուբացիայից հրաժարումը: Եվ հենց այդ պատճառով, նրա խոսքով, Վրաստանում գրանցվել է 1 մլն բնակչությանը բաժին ընկող կորոնավիրուսից մահացության ամենացածր մակարդակը Եվրոպայի 48 երկրների շրջանում: Նա նաեւ հիշեցրել է, որ Վրաստանի պայքարը հաջող է համարում ոչ միայն ԱՀԿ-ն, այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ եւ փորձագետներ: Վրաստանում փետրվարի 26-ից հունիսի 6-ը հաստատվել է կորոնավիրուսով վարակման 808 դեպք: Ապաքինվածների թիվը հասնում է 663-ի, այսինքն՝ ապաքինվել է վարակվածների ավելի քան 82%-ը: Կարանտինի մեջ է գտնվում 2955 մարդ, ստացիոնարներում հսկողության տակ է գտնվում 276 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր