00:00:00

ՕՊԵԿ-ը եւ դաշնակիցները՝Ռուսաստանի գլխավորությամբ, հանդիպում կանցկացնեն հունիսի 6-ին

23:03, 05 հունիս 2020 Աշխարհ

ՕՊԵԿ-ը եւ դաշնակիցները՝ Ռուսաստանի գլխավորությամբ, կհանդիպեն հունիսի 6-ին՝ քննարկելու նավթի արդյունահանման ռեկորդային կրճատումները եւ հաստատելու նոր մոտեցումը, որը կոչված է հասնել սահմանափակումային գործարքի դրույթների ավելի լավ կատարմանն այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Իրաքը եւ Նիգերիան փոխանցում է Reuters-ը: Երկու աղբյուրներն ՕՊԵԿ+-ում հայտնել են, որ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան պայմանավորվել են երկարաձգել համաձայնագրի գործող պայմանները, որոնք արդյունահանման  օրական 9.7 միլիոն բարելով կրճատում են ենթադրում մայիսին եւ հունիսին, ընդ որում, Էր-Ռիադը կոչ է անում երկու ամսով երկարաձգել: Շաբաթ օրը նախատեսված հանդիպումները կսկսվեն ՕՊԵԿ-ի բանակցություններից, որին կհետեւի ՕՊԵԿ+-ի համաժողովը, հայտնել է աղբյուրն ՕՊԵԿ+-ում: Երեք աղբյուրներն ՕՊԵԿ-ում հայտնել են, որ ընթացիկ կրճատումների երկարացումը կախված է գործարքին համապատասխանությունից, եւ  այն երկրները, որոնք մայիս եւ հունիս ամիսներին գերազանցել են քվոտաները, պետք է խոստանան հետեւել համաձայնագրերին եւ համաձայնեն փոխհատուցել գերարդյունահանումը՝ հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին արտադրության ավելի ուժեղ կրճատմամբ: «Սաուդցիներն ամբողջ ուժով ճնշում են գործադրում Բաղդադի վրա»,- ասել է աղբյուրն ՕՊԵԿ+-ում,- Իրաքը համաձայնել է բարելավել կրճատումներին լիարժեք հետեւելու պարտավորությունը»: Մայիսին գործարքին համապատասխանության ցածր մակարդակը Բաղդադը կապել էր տեխնիկական գործոնների եւ կառավարության վերջին փոփոխության հետ, հայտնել է աղբյուրն ՕՊԵԿ-ում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր