00:00:00

Էրդողանը Թուրքիայի 15 նահանգում չեղարկել է հանգստյան օրերին սահմանված պարետային ժամը

20:43, 05 հունիս 2020 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի 15 նահանգում Ներքին գործերի նախարարության հրամանով սահմանված հունիսի 6-7-ի պարետային ժամի չեղարկման մասին, որը սահմանվել էր երկրում կորոնավիրոսով վարակման դեպքերի աճի պատճառով: Այս մասին Թուրքիայի նախագահը տեղեկացրել է իր թվիթերյան էջում: «Վերջին պարետային ժամից հետո մենք այլևս չէինք պատրաստվում պարետային ժամ սահմանել: Սակայն վարակման դեպքերի թիվն օրական հաշվարկով կրկին բարձրացավ և հասավ գրեթե հազարի: Այդ պատճառով մենք կրկին ստիպված էինք սահմանափակումներ մտցնել: Երեկ Առողջապահության նախարարության առաջարկով Ներքին գործերի նախարարությունը կարգադրել էր հանգստյան օրերին պարետային ժամ սահմանել 15 նահանգներում: Սակայն քաղաքացիների արձագանքը մեզ ստիպեց վերանայել այս որոշումը»,-գրել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ պարետային ժամի մասին որոշումը կարող է հանգեցնել բացասական սոցիալական և տնտեսական հետևանքների: «Ես չէի կարող համաձայնել, որ քաղաքացիները, սովորական կյանքին վերադառնալուց հետո, կրկին ձանձրանային: Այդ իսկ պատճառով, ես որոշեցի չեղարկել պարետային ժամը: Միևնույն ժամանակ, խնդրում եմ քաղաքացիներին դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը և օգտագործել ախտահանման միջոցներ», - ավելացրել է թուրք առաջնորդը: Թուրքիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 167 410 դեպք, վարակման հետևանքով մահացել է 4630 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր