00:00:00

Բելառուսը պատասխանել է «Գազպրոմ»-ին

19:51, 05 հունիս 2020 Աշխարհ

Բելառուսի էներգետիկայի նախարարությունը ռուսական կողմի հետ գազի ոլորտում համագործակցության վերաբերյալ  կառուցողական երկխոսության հույս է հայտնել, հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ վկայակոչելով էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը: «Էներգետիկայի նախարարությունը շարունակում է փոխգործակցել Ռուսաստանի էներգետիկայի եւ նախարարության եւ «Գազպրոմ»-ի հետ՝ բնական գազի մատակարարման հարցերի շուրջ: Հունիսի առաջին օրերին Բելառուսի էներգետիկայի նախարարությունը նամակ է հղել «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլերին, որոնցում նախանշված են երկկողմ օրակարգի հիմնական հարցերը եւ դրանց քննարկմանն ուղղված առաջարկությունները, մասնավորապես՝ 2020-ին գազի մատակարարման պայմանների եւ 2021 թվականի հունվարի 1-ից գազի գնագոյացման մեթոդների վերաբերյալ»,- նշել են մամուլի ծառայությունում: «Նամակում ընդգծվում է, որ անհամաձայնությունները մատակարարվող բնական գազի արժեքի հարցում, հաշվի առնելով դրա կալորիականությունը, առաջացել են տնտեսվարող սուբյեկտների՝ «Բելտոպգազ»-ի, «Նաֆթան»-ի եւ «Գազպրոմ տրանսգազ Բելառուս»-ի միջեւ»,- հայտնել են մամուլի ծառայությունում: Ծագած անհամաձայնությունների կարգավորման համար Բելառուսի էներգետիկայի նախարարությունը նշում է «Գազպրոմ Տրանսգազ Բելառուս»-ին «Բելտոպգազ»-ում բնական գազի փաստացի միջին ամսական վառման ջերմության եւ դրա պիտանելության որոշաման մեթոդաբանության տրամադրման անհրաժեշտությունը՝ Բելառուսի օրենսդրությանը համապատասխան: «Բելառուսի էներգետիկայի նախարարությունն, իր հերթին, պատրաստ է ապահովել այս մեթոդաբանության օպերատիվ քննումը «Բելտոպգազ»-ում»,- հավելել են էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունում:

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31