00:00:00

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6 575 177-ի, զոհերի թիվը՝ 388 060-ի

15:32, 04 հունիս 2020 Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6 575 177-ի: COVID-19-ի հետեւանքով մահացել է 388 060 պացիենտ: Ըստ worldometers.info-ի տվյալների՝ ապաքինվել է 3 171 783 պացիենտ: Ռեսուրսի տվյալներով՝ ներկայումս բուժում է ստանում 3 015 334 պացիենտ, իսկ 54 203-ի (2 տոկոս) վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր: 3 559 843 դեպքերի ելքն արդեն հայտնի է. ինչպես արդեն նշվեց, մահացել է 388 060 պացիենտ, ինչը հայտնի ելքով դեպքերի 11 տոկոսն է: Մնացյալ 89 տոկոս պացիենտներն առողջացել են: Աշխարհում վարակակիրների բացարձակ թվով առաջատարը ԱՄՆ-ն է (1 901 783 դեպք), սակայն այնտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 5748 դեպք, եւ այս ցուցանիշով Նահանգները աշխարհում միայն 12-րդ տեղում է, իսկ առաջին տեղում է Կատարը՝ միլիոն բնակչութանը բաժին ընկնող վարակման 22 138 դեպքով: Հայաստանն այս ցուցանիշով աշխարհում 28-րդ տեղում է. այստեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 3552 դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր