00:00:00

Լուկաշենկոն ցրել է Բելառուսի կառավարությունը

01:51, 04 հունիս 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ցրում է կառավարությունը: Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է հունիսի 3-ին, փոխանցում է BelTa-ն: Նա նշել է, որ զանգվածային փոփոխությունները կառավարության կազմում ցանկալի չեն նաև հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ համաշխարհային տնտեսության ճգնաժամային երևույթները, կորոնավիրուսի պանդեմիան: «Դա շատ վատ կլիներ, քանի որ այժմ ամբողջ աշխարհը մտել է աննախադեպ տնտեսական ճգնաժամի մի շրջան, որը ցանկացած պետությունում հարաբերությունների լուրջ փոփոխությունների է հանգեցրել հասարակության մեջ: Այս ճգնաժամի հետևանքները շատ լուրջ կլինեն: Հետևաբար, կտրուկ կառավարության բոլոր անդամների փոխարինումը սխալ կլիներ: Հանրապետությունում ղեկավարների նոր սերունդ է մեծացել, ովքեր իրենց լավ են դրսևորել և լավ են աշխատել կառավարությունում: Ինչու՞ փոխել նրանց: Նրանք կարող են աշխատել», - ասել է Բելառուսի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր