00:00:00

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը ճիշտ է կողմնորոշվել COVID-19-ի հետ կապված իրավիճակում

22:19, 03 հունիս 2020 Աշխարհ

Բելառուսը ճիշտ է արել, որ COVID-19 համատեքստում կարողացել է ճիշտ կողմնորոշվել եւ չի դադարեցրել արտադրությունը, չորեքշաբթի ասել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն: Երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախագահը չորեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել՝ հանրապետության կառավարության նոր կազմի վերաբերյալ առաջարկությունները քննարկելու համար: «Ես արդեն ասել եմ՝ գլոբալ ճգնաժամն անդրադառնում է Բելառուսի վրա: Լավ է, որ մենք այդպես դուրս եկանք իրավիճակից եւ չդադարեցրեցինք արտադրությունը: Եթե ​​մենք կանգ առնեինք, երբեք չէինք սկսի այդ արտադրությունը: Դա կարող էր միայն հեքիաթի մեջ տեղի ունենալ»,- կարծում է Լուկաշենկոն: Ըստ նրա՝ այս ճգնաժամային ժամանակահատվածում չի կարելի կորցնել դինամիկան, թեկուզ եւ՝ քիչ, պետք է ավելի ակտիվ աշխատել, հատկապես՝ տնտեսական ոլորտում՝ «բոլորի համար անսպասելի այս ճգնաժամից նվազագույն կորուստներով դուրս գալու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր