00:00:00

Քադիրովը ՄԱԿ-ին կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատժել «բեսպրեդելի» պատճառով

16:41, 02 հունիս 2020 Աշխարհ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ՄԱԿ-ին խնդրել է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ պաշտոնական իշխանությունների նկատմամբ եւ նրանց պատասխանատվության ենթարկել անմեղ մարդկանց հետապնդելու եւ սպանելու պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Քադիրովի խոսքով՝ ինքը ԱՄՆ-ում տեղի ունեցողին սարսափով է հետեւում: Նա նշել է, որ համաշխարհային հանրությունը վրդովված է երկրի իշխանությունների անգործությամբ: «Դիմում եմ միջազգային կազմակերպություններին եւ առաջին հերթին ՄԱԿ-ին՝ միջամտեք եւ ԱՄՆ պաշտոնական իշխանությունների նկատմամբ գործուն միջոցներ կիրառեք՝ մարդու իրավունքների ու ազատությունների խախտման եւ արտադատական մահապատիժների պրակտիկան թույլ չտալու համար: Նրանց պատասխանատվության ենթարկեք կատարած սանձարձակությունների եւ մասնավորապես՝ անմեղ մարդկանց հետապնդումների եւ սպանությունների պատճառով»,- նշել է Քադիրովն իր Telegram ալիքում: Նա ԱՄՆ իշխանություններից պահանջել է «դադարեցնել այս բեսպրեդելը» եւ պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտման մեջ մեղավորներին: ԱՄՆ քաղաքաներում բողոքի ցույցերն ու անկարգությունները սկսվել են Մինեապոլիսում ոստիկանների գործողությունների հետեւանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ոստիկանները Ֆլոյդին ձեռնաշղթաներ են հագցրել, գցել գետնին եւ երեք հոգով նրա վրա ընկել, ընդ որում նրանցից մեկը ծնկով սեղմել է նրա պարանոցը: Տեսանյութում Ֆլոյդը մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, այնուհետեւ լռում է: Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Անկարգությունները սկսվելուց հետո 4 ոստիկաններին հեռացրել են, իսկ մեկին անզգույշ սպանության մեղադրանք են առաջադրել: ԱՄՆ մի շարք քաղաքներում ցույցերի հետ կապված պարետային ժամ է մտցվել, ընդ որում՝ անկարգությունները ճնշելիս ռետինե փամփուշտներից եւ արցունքաբեր գազից  տուժել են ոչ միայն ցուցարարները, այլ նաեւ լկրատվամիջոցների ներկայացուցիչները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր