00:00:00

«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Ռուսաստանում աստիճանաբար կայունանում է». Պուտին

23:02, 01 հունիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ «Քովիդ-19» կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը երկրում աստիճանաբար կայունանում է: Նախագահի խոսքը մեջբերում է ТАСС գործակալությունը: «Ընդհանուր առմամբ, մեզ բոլորիս հաջողվել է միասին լուծել գլխավոր խնդիրը՝ կանխել իրավիճակի բացասական սցենարով զարգացման պայթյունավտանգ բնույթը: Դա մեզ թույլ է տալիս վերադառնալ բնականոն կյանքին»,- ասել է Պուտինն աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նրա գնահատմամբ՝ «իրավիճակը երկրում աստիճանաբար կայունանում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր