00:00:00

Ելակը հավից չեք տարբերի․ Պեսկովը՝ կորոնավիրուսի ժամանակ արտասովոր զգացողությունների մասին

18:54, 31 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է կորոնավիրուսով հիվանդանալու ժամանակ արտասովոր զգազողությունների մասին։ «Բացարձակ արտասովոր բան, երբ կորցնում ես համի և հոտի զգացողությունը։ Ելակը հավից չեք կարող տարբերել»,- խոստովանել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը պատմել է, որ ախտանշաններով կորոնավիրուսը նման է գրիպին, ընդ որում՝ սկզբում այդ ամենը այդքան էլ լուրջ չէ։ Հիշեցնենք, որ Պեսկովի ու նրա կնոջ՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկայի վարակվելու մասին հայտնի է դարձել մայիսի 12-ին, իսկ մայիսի 25-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր