00:00:00

COVID-19. Ռուսաստանը ստեղծել է առաջին դեղամիջոցը

17:33, 31 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել COVID-19-ի դեմ առաջին դեղամիջոցը՝ «Ավիֆավիրը»: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։  «Դեղամիջոցի առևտրային անվանումն է «Ավիֆավիր», միջազգային անվանումը՝ «Ֆավիպիրավիր»»,- ասվում է դեղամիջոցների պետական գրանցամատյանի տեղեկագրում: Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը և ХимРар ընկերությունը մարտին որոշել են համատեղ արտադրություն հիմնել «Ֆավիպիրավիր»-ի արտադրության համար։  Ապրիլի վերջին մեկնարկել էին դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, իսկ նախօրեին արտադրողները հայտարարել էին հետազոտությունների եզրափակիչ փուլի մասին: Վերջին տվյալներով՝ նոր դեղամիջոցը լավագույն արդյունքներն է ցույց տվել այլ դեղամիջոցների համեմատ, որոնք փորձարկվել են Ռուսաստանում և այլ երկրներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր