00:00:00

Պեսկովը պատմել է, որ կորոնավիրուսից բուժվելու ընթացքում նիհարել եւ մորուք է աճեցրել

02:08, 31 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսային վարակից բուժման ընթացքում նիհարել եւ մորուք է աճեցրել։ Այս մասին նա հայտնել է «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում, որից մի հատված շաբաթ օրը հրապարակվել է հաղորդավար Պավել Զարուբինի Instagram-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Երբ հիվանդացա, այդ ժամանակ էլ որոշեցի մորուք աճեցնել՝ մինչեւ կորոնավիրուսի դեմ լիարժեք հաղթանակը նշելը»,- ասել է նա։ Պեսկովը նաեւ հաստատել է, որ հիվանդության ընթացքում նիհարել է։ «Տվյալ պահին մորուքը մի քիչ փոխհատուցում է»,- կատակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Պեսկովի խոսքերով՝ ինքը մորուք ժամանակավոր է պահելու։ «Հենց գնամ գրասենյակ աշխատանքի, այն անմիջապես կանհետանա»,- հավելել է նա։ Պեսկովի եւ նրա կնոջ՝ օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկայի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել մայիսի 12-ին։ Մայիսի 25-ին Պեսկովը հայտնել էր, որ դուրս է գրվել հիվանդանոցից եւ աստիճանաբար կսկսի աշխատել տնային ռեժիմով։ Ռուսաստանում նոր հիվանդության բռնկումից հետո կորոնավիրուսով, մասնավորապես, վարակվել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշեւը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը: Միշուստինը եւ Յակուշեւն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Վարչապետը, որը նախկինում հիվանդանոցից տեսակապով խորհրդակցություններ էր անցկացնում, մայիսի 19-ին վերադարձել է իր պարտականություններին եւ կրկին սկսել է միջոցառումներ անցկացնել Կառավարության տանը: Լյուբիմովան եւ Ֆալկովը նույնպես ապաքինվել եւ վերադարձել են աշխատանքի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր