00:00:00

Օքլենդում անկարգությունների ժամանակ ԱՄՆ Պարեկության դաշնային ծառայության սպա է սպանվել

23:10, 30 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ Պարեկության դաշնային ծառայության երկու սպաներ հրազենային վնասվածքներ են ստացել Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում անկարգությունների ժամանակ, որոնք սկսվել են Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետեւանքով, նրանցից մեկը մահացել է վնասվածքներից, հայտնում է CNN-ը։ Դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն։ Ինչպես հայտնել են քաղաքի ոստիկանական վարչությունում, փողոցներ են դուրս եկել առնվազն 7500 ցուցարարներ։ Ցուցարարները զգալի վնաս են հասցրել քաղաքին։ Հաղորդվել է բարբարոսության ակտերի, կողոպուտների, հրդեհումների եւ ոստիկանների վրա հարձակումների մասին։ Ավելի վաղ հայտնի էր դարձեկ 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան մասին, ով սպանվել էր ոստիկանության 44-ամյա սպա Դերեկ Չովինի կողմից։ Ավելի ուշ Չովինը եւ եւս երեք սպաներ հեռացվել էին աշխատանքից։ Տեսախցիկը նկարահանել էր այն պահը, երբ սպան չոքել էր Ֆլոյդի վրա եւ խեխդել նրան ծնկով։ Չովինին ներկայացվել է Ֆլոյդի սպանության մեղադրանք։ Նա ձերբակալվել է եւ երկուշաբթի Մինեապոլիսում կկանգնի դատարանի առջեւ։ Ֆլոյդի սպանությունը բողոքի ցույցեր եւ զանգվածային անկարգություններ է առաջացրել ամբողջ երկրով մեկ տարբեր քաղաքներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր