00:00:00

ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրել է Լիբիա կեղծ արժույթներ մատակարարելու մեջ

22:12, 30 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ում բարձր են գնահատում Մալթայի կառավարության հայտարարությունը՝  ռուսական պետական «​​Գոզնակ» ընկերության կողմից տպված 1.1 միլիարդ դոլարի չափով լիբիական կեղծ արժույթի առգրավման մասին, հաղորդվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում: Ըստ հաղորդման՝ կեղծված արժույթի թողարկումը պատվիրվել էր ապօրինի կազմակերպության կողմից: «Միացյալ Նահանգները, ինչպես եւ նախկինում, հավատարիմ են ՄԱԿ-ի եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությանը՝ Լիբիայի ինքնիշխանությունն ու կայունությունը խաթարող գործողությունների կանխման նպատակով: Այս միջադեպը կրկին անգամ ընդգծում է Լիբիայում Ռուսաստանի չարամիտ եւ ապակայունացնող գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր