00:00:00

Բելառուսը հայտարարել է, որ ոչինչ պարտք չէ «Գազպրոմին»

19:35, 29 մայիս 2020 Աշխարհ

Բելառուսը գազի դիմաց պարտավորություն չունի Ռուսաստանի առջեւ, հաղորդում է Բելթան՝ հղում անելով Բելառուսի էներգետիկայի նախարարությանը: «Բելառուսը որեւէ պարտավորություն չունի ներմուծված բնական գազի դիմաց: Բելառուսը գազ է ներմուծում՝ համապատասխան կնքված համաձայնագրերի»,-ասվում է հաղորդագրության մեջ: Էներգետիկայի նախարարության տեղեկություններով՝ այժմ տնտեսվարող սուբյեկտների միջեւ տարաձայնություններ կան՝ կապված բնական գազի գնի եւ դրա կալորիականության հետ: ՌԻԱ նովոստիի հաղորդմամբ՝ «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստ է բանակցություններ սկսել Բելառուսի հետ 2021 թվականից 165,6 մլն դոլարի չափով երկրի պարտքի հետ կապված հարցը կարգավորելուց հետո: Միլլերի խոսքով՝ այդ դիրքորոշմամբ նամակն ուղարկվել է Բելառուսի էներգետիկայի նախարարին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր