00:00:00

Հունիսի 1-ից Թուրքիայում կթույլատրվեն միջքաղաքային ուղեւորությունները

19:06, 29 մայիս 2020 Աշխարհ

Թուրքիայում հունիսի 1-ից կմեղմացվեն կորոնավիրուսի պատճառով ներդրված մի շարք սահմանափակող միջոցներ, այդ թվում՝ կթույլատրվեն միջքաղաքային ուղեւորությունները, հայտարարել է է նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է Anadolu գործակալությունը: Բացի այդ, Թուրքիայի բնակիչները կկարողանան կրկին լողափեր, արգելոցներ եւ այգիներ այցլելել: Աշխատանքը կվերսկսեն նաեւ սրճարանները, թանգարանները եւ մանկապարտեզները: Հունիսի 1-ից իրենց աշխատանքը կվերսկսեն նաեւ քաղաքացիական ծառայողները, որոնք ավելի վաղ արձակուրդ էին ուղարկվել կամ անցել էին աշխատանքի ավելի «ճկուն» ռեժիմի: Էրդողանը նաեւ ասել է, որ Թուրքիան աշխարհին ցույց տվեց իր հաջողությունը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր