00:00:00

Միշուստինը կոչ է արել արագացնել աշխատանքն ԱՊՀ-ում ազատ առեւտրի համաձայնագրի ուղղությամբ

18:27, 29 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել վերացնել առեւտրի խոչընդոտներն ԱՊՀ տարածքում՝  կորոնավիրուսի համաճարակի բացասական հետեւանքներին դիմակայելու համար տնտեսական ինտեգրումը մեծացնելու նպատակով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Կորոնավիրուսի տարածումը բացասաբար է անդրադառնում ԱՊՀ երկրների տնտեսության վրա: Իհարկե, այս պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունի փոխգործակցությունն առեւտրատնտեսական ոլորտում»- նշել է Միշուստինն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: «ԱՊՀ բոլոր երկրներին անհրաժեշտ է կրճատել կախվածությունն էներգետիկ համաշխարհային շուկաների վիճակից»,- համոզված է Ռուսաստանի վարչապետը: Նա հայտարարել է, որ «նավթի գների կտրուկ անկումն ազդել է ԱՊՀ տնտեսության շատ ոլորտների վրա»: Ըստ Միշուստինի՝ «այս պայմաններում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում համագործակցության ամրապնդումն առեւտրատնտեսական ոլորտում»: «Այս խնդիրները արտացոլված են ԱՊՀ տնտեսական զարգացման՝ մինչեւ 2030 թվականի ռազմավարության նախագծում, այն ուղղված է մեր երկրների տնտեսական դիրքերի ամրապնդմանը, ապրանքների մրցունակության բարձրացմանը, արդյունաբերական ոլորտների եւ ծառայությունների զարգացմանը եւ ամենակարեւորը՝ ելավել Համագործակցության բնակիչների բարեկեցության մակարդակի բարձրացմանը»,- նշել է ՌԴ վարչապետը: . Նա կարծում է, որ «ներկայիս տնտեսական բարդ պայմաններում ռազմավարության արագ ընդունումը ընդհանուր երկարաժամկետ շահերի շրջանակում է»: «Ակնհայտ է, որ մենք միասին կկարողանանք ավելի արագ հաղթահարել կորոնավիրուսի բացասական տնտեսական հետեւանքները»,- ասել է Միշուստինը: ՌԴ վարչապետը հայտարարել է. «Մենք բազմակողմ փոխգործակցությունից դրական արդյունքներ ենք սպասում արդեն մոտ ապագայում»: Նա առաջնահերթ խնդիրների թվում նշել է «ԱՊՀ տրանսպորտային համակարգի կատարելագործումը, ինտեգրումը»: «Այսօր քննարկում ենք մինչեւ 2030 թվականը տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ուղղությունների նախագիծը, եւ խոսքն առաջին հերթին վերաբերում է մեր տարանցիկ ներուժի արդյունավետ օգտագործմանը, որի հիմքի վրա Համագործակցության տարածքում գործարկելու ենք նոր մասշտաբային ենթակառուցվածքային նախագծեր»,- հավաստիացրել է ՌԴ վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր