00:00:00

Գերմանիան Վրաստանին 90 մլն եվրո ֆինանսական օգնություն կտա

00:13, 29 մայիս 2020 Աշխարհ

Новости-Грузия-ն գրում է, որ Վրաստանը ֆինանսական օգնություն ստանալու մասին համաձայնագիր է ստորագրել ևս մեկ դոնորի հետ, այս մասին հայտնել է երկրի Հանրային հեռուստատեսությունը՝ հղում անելով ֆինանսների նախարարությանը: Վերակառուցման և զարգացման գերմանական բանկի (KFW) հետ մայիսի 28-ին 90 մլն եվրո գումարի մասին վարկային համաձայնագիր է ստորագրվել: Այն ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին և գերմանական բանկի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Կլաուս Ֆայգելը: Վարկն ուղղվելու է Վրաստանի պետական բյուջեի աջակցմանը և կօգտագործվի կորոնավիրուսի համավարակի հետևանքները վերացնելու համար: «Հատկանշական է, որ KFW-ի հետ կնքված համաձայնագիրը ֆինանսական աջակցության մի մասն է, որը Վրաստանի կառավարությունը ներգրավել է միջազգային գործընկեր դոնորական կազմակերպություններից՝ նախատեսված կորոնավիրուսի դեմ պայքարի և երկրի տնտեսության հետագա վերականգնման համար»,- հայտնել է վրաց ֆիննախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր