00:00:00

Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել

19:48, 28 մայիս 2020 Աշխարհ

Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է  79-ով՝ կազմելով ընդհանուր 11 344 դեպք: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Մայրաքաղաքային մարզում գրանցվել է 65 դեպք՝ 22-ական դեպք Սեուլ եւ Ինչհոնե քաղաքներում, 21-ը դեմք՝ Կենգիդո նահանգում: Անցած երկու ամսվա ընթացքում դեպքերի ամենամեծ աճը կապված է Կյոնգիդո նահանգի Պուչհոնե քաղաքոի Coupang հարավկորեական խոշորագույն առցանց խանութի լոգիստիկ կենտրոնում վարակի նոր օջախի հետ: Այնտեղ գրանցվել է 69 դեպք, իշխանությունները հետագա աճ են ակնկալում: Ինչպես պարզվել է, լոգիստիկ կենտրոնի ղեկավար կազմը խախտել է կարանտինի հիմնական պահանջները, մասնավորապես՝ այցելուների միջեւ հեռավորությունը չի պահպանվել ծառայողական ճաշարանում: Շարունակում է աճել Սեուլի Իտհեվոն թաղամասում գտնվող գիշերային հաստատություններում օջախի հետ կապված վարակվածների թիվը: Մայիսի 27-ի կեսօրի դրությամբ նրանց թիվը հասել է 259 մարդու: Կորոնավիրուսի բռնկման նոր ալիքի կապակցությամբ աճող մտավախության պատճառով չորեքշաբթի օրը մոտ 560 դպրոց եւ մանկապարտեզներ չեն վերսկսել աշխատանքը: Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսի սրման պատճառով 269 մարդ է մահացել: 45 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ առողջացածների ընդհանուր թիվը 10 340 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր