00:00:00

ԵՄ-ը կարող է 1,3 տրիլիոն եվրո ծախսել պանդեմիայից հետո տնտեսության վերականգնման համար

20:17, 28 մայիս 2020 Աշխարհ

ԵՄ-ը կարող է 1,3 տրիլիոն եվրո ծախսել պանդեմիայից հետո տնտեսության վերականգնման համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Եվրահանձնաժողովն առաջարկել է վերականգնման հիմնադրամ ստեղծել 750 մլրդ եվրոյի չափով: Այդ հիմնադրամը կհամալրի 540 մլրդ եվրոյի չափով պանդեմիայի հակազդեցության ծրագիրը, որը կթողարկվի հունիսի 1-ից»,-ասել է նա: Իր հերթին, տնտեսության հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին նշել է, որ միջոցները կուղղվեն ԵՄ պետությունների տնտեսությունների վերաձեւավորմանը: Եվրահանձնաժողովի առաջարկած վերականգնման ծրագիրը պետք է ստանա Եվրախորհրդարանի եւ ԵՄ բոլոր 27 երկրների հավանությունը: Եվրահանձնաժողովի կանխատեսմամբ՝ 2020 թվականին ԵՄ տնտեսության անկումը կկազմի պատմության մեջ ռեկորդային 7,7%:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր